Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բանակցելը հեշտ չի լինելու

Բանակցելը հեշտ չի լինելու
27.07.2018 | 04:16

Ամառային տրանսֆերային պատուհանում շատ ակտիվ է իրեն դրսևորում իտալական «Յուվենտուսը»: Այդ նրան է պատկանում Քրիշտիանու Ռոնալդուին «սեփականացնելու» աղմուկ հանած քայլը: Ակնհայտորեն «ծեր սինյորան» լրջորեն է պատրաստվում գրոհելու Չեմպիոնների լիգայի իր համար անհաս բարձունքը ու թիմը համալրում է նման փորձ ունեցող խաղացողներով:

Ինչ խոսք, որ այդպիսին չէ «Լացիոն» ներկայացնող կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, սակայն «Յուվենտուսն» էլ այն թիմը չէ, որը պատրաստ է գին չունեցող ֆուտբոլիստի համար քսակը թեթևացնելու ամբողջ 90 միլիոն եվրոյով՝ Պյացան էլ վրադիր: Սակայն ավելի վաղ «Լացիոն» հայտարարել էր, որ Միլինկովիչ-Սավիչից կարող է հրաժարվել միայն ոչ պակաս 150 միլիոն եվրոյի դիմաց:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ